«Спорт экспресс» կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության մեկնարկային 11 տուրերի լավագույն ֆուտբոլիստների տասնյակը՝ հաշվի առնելով խաղացողների միջին գնահատականը։
Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ունի 6.15 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը։ Ամենաբարձր միջին գնահատականն ունի Մոսկվայի «Դինամոյի» ուկրաինացի հարձակվող Անդրեյ Վորոնինը։ Լավագույն հարձակվողների ցուցակում Մովսիսյանը զբաղեցնում է երրորդ տեղը՝ զիջելով միայն «Դինամոյի» եւ «Ռուբինի» հարձակվողներ Անդրեյ Վորոնինին եւ Սալոմոն Ռոնդոնին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ունի 6.05 միավոր եւ լավագույն աջ կիսապաշտպանի համար պայքարում զիջում է միայն «Զենիթի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի