23:55  ,  30 սեպտեմբերի, 2013

ՄՕԿ-ի պատասխանը Վրաստանին. Աբխազիան ու Հարավային Օսիան չեն մասնակցի Սոչի-2014-ին

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մարզական պատվիրակությունները չեն կարողանա մասնակցել Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին: Այդ մասին Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Լերի Խաբելովին պաշտոնապես հայտնել է Միջազգային օլիմպիական կոմիտեն, փոխանցում է Gazeta.ru-ն:

«ՄՕԿ-ը ճանաչում է Վրաստանի ԱՕԿ-ի իրավասությունը ամբողջ վրացական տարածքում, որը ճանաչում է Միավորված ազգերի կազմակերպությունը»,- ասվում է նամակում:

Ավելի վաղ Վրաստանի ԱՕԿ-ը մտավախություն էր հայտնել, որ Ռուսաստանի կողմից անկախ պետություն ճանաչված Աբխազիան եւ Հարավային Օսիան կարող են հրավեր ստանալ Մոսկվայից՝ մասնակցելու Սոչիի Օլիմպիական խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում