Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրավել է իր նախկին թիմի՝ «Կրասնոդարի» դարպասը՝ խաղի հաշիվը դարձնելով 2։1։
Մովսիսյանը խաղի 28-րդ րոպեին եզրափակել է Էյդեն Մակգիդիի փոխանցումը։ Խաղի 32-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաեւ մասնակցել է «Սպարտակի» գրոհին, որը եզրափակվել է Խուրադոյի գոլով՝ 3։1։ Իսպանացի կիսապաշտպանը դարձել է դուբլի հեղինակ։
Մովսիսյանը չի տոնել նախկին թիմի դարպասն ուղարկած գնդակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում