18:54 25 սեպտեմբերի, 2013Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը գրավել է իր նախկին թիմի՝ «Կրասնոդարի» դարպասը՝ խաղի հաշիվը դարձնելով 2։1։
Մովսիսյանը խաղի 28-րդ րոպեին եզրափակել է Էյդեն Մակգիդիի փոխանցումը։ Խաղի 32-րդ րոպեին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաեւ մասնակցել է «Սպարտակի» գրոհին, որը եզրափակվել է Խուրադոյի գոլով՝ 3։1։ Իսպանացի կիսապաշտպանը դարձել է դուբլի հեղինակ։
Մովսիսյանը չի տոնել նախկին թիմի դարպասն ուղարկած գնդակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.