14:42  ,  23 սեպտեմբերի, 2013

NHL. Ծեծկռտուք՝ «Տորոնտո» - «Բաֆալո» խաղի ժամանակ

Հոկեյի ազգային լիգայի «Տորոնտո» - «Բաֆալո» ցուցադրական հանդիպման ժամանակ ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել են բոլոր խաղացողները։ 

«Տորոնտոյի» հարձակվող Ջեյմի Դեւեյնի եւ «Բաֆալոյի» աջ եզրային Կորի Տրոպի բախումից հետո իրար վրա են հարձակվել Ֆիլ Քեսելը եւ Ջոն Սկոթը, ինչից հետո անկարգությանը միացել են բոլոր խաղացողները։ 

Մրցավարները հոկեյիստներին 239 րոպե տուգանային րոպեներ են բաժանել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում