00:40  ,  23 սեպտեմբերի, 2013

«Նապոլին» 3 միավորով հեռացավ Միլանից

Իտալական A Սերիայի չորրորդ տուրի վերջին խաղը կայացավ «Սան Սիրո» ստադիոնում, որտեղ «Միլանն» ընդունել էր «Նապոլիին»: Հանդիպումն ավարտվեց նեապոլցիների հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Նապոլիի» ուրուգվայցի պաշտպան Միգել Բրիտոսը: Ընդմիջումից 8 րոպե անց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, իսկ 60-րդ րոպեին «Միլանի» ռմբարկու Մարիո Բալոտելին վրիպեց 11 մետրանոց հարվածից: Ավելացված ժամանակում Բալոտելին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն միլանցիներին չհաջողվեց խուսափել պարտությունից:

Նախորդ անգամ «Նապոլին» A Սերիայի խաղում «Սան Սիրոյում» «Միլանին» հաղթել էր 1986-ի ապրիլին: 

Այս հաղթանակից հետո Ռաֆայել Բենիտեսի թիմը հավաքեց 12 միավոր՝ հավասարվելով առաջատար «Ռոմային»: Միլանցիերն ունեն 4 միավոր:

Իտալիայի առաջնությունչորրորդ տուր  

«Միլան» - «Նապոլի»՝ 1:2

Մարիո Բալոտելի, 90+1 – Միգել Բրիտոս, 6, Գոնսալո Իգուաին, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով