12:23  ,  18 սեպտեմբերի, 2013

Բուլատով. «Սպարտակը» Մովսիսյանից բացի այլընտրանք չունի

4-3-3 խաղային սխեմայում Մովսիսյանի նման հարձակվողը կատարյալ տեսք ունի, հայտարարել է Մոսվկայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Վիկտոր Բուլատովը՝ խոսելով Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին։ 

«Աստված նրան վնասվածքներից հեռու պահի, քանի որ «Սպարտակը» Մովսիսյանից բացի այլընտրանք չունի։ Ուորիսն ինձ համար հանելուկ է։ Բարիոսը Չինաստանից տեղափոխվել է ոչ լավագույն մարզավիճակում։ Տարիներ առաջ նա փայլում էր Բունդեսլիգայում եւ Պարագվայի հավաքականում, սակայն հայտնի չէ, թե արդյոք նա կկարողանա վերականգնել նախկին մարզավիճակը եւ օգնել «Սպարտակին»,- Բուլատովի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթել է «Վոլգային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում