12:23 18 սեպտեմբերի, 20134-3-3 խաղային սխեմայում Մովսիսյանի նման հարձակվողը կատարյալ տեսք ունի, հայտարարել է Մոսվկայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Վիկտոր Բուլատովը՝ խոսելով Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին։
«Աստված նրան վնասվածքներից հեռու պահի, քանի որ «Սպարտակը» Մովսիսյանից բացի այլընտրանք չունի։ Ուորիսն ինձ համար հանելուկ է։ Բարիոսը Չինաստանից տեղափոխվել է ոչ լավագույն մարզավիճակում։ Տարիներ առաջ նա փայլում էր Բունդեսլիգայում եւ Պարագվայի հավաքականում, սակայն հայտնի չէ, թե արդյոք նա կկարողանա վերականգնել նախկին մարզավիճակը եւ օգնել «Սպարտակին»,- Բուլատովի խոսքը մեջբերում է «Спорт Экспресс»-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Մովսիսյանի միակ գոլի շնորհիվ «Սպարտակը» հաղթել է «Վոլգային»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.