11:57  ,  14 սեպտեմբերի, 2013

Կառլեն Մկրտչյանը մարզվել է «Անժիի» ընդհանուր խմբում

Մախաչկալայի «Անժիի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մարզվել է ընդհանուր խմբում, հաղորդում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։

Կառլեն Մկրտչյանը, ով վնասվածքի պատճառով փոխարինվել էր Հայաստան - Դանիա հանդիպման ժամանակ, սեպտեմբերի 13-ին ընդհանուր խմբում մասնակցել է թիմի մարզմանը։ Սեպտեմբերի 14-ի առավոտյան Մախաչկալայի թիմը «Լուժնիկի» ստադիոնում վերջին մարզումը կանցկացնի եւ կմեկնի Տոմսկ, որտեղ կմասնակցի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի «Տոմսկի» հետ հանդիպմանը։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հայտարարել էր, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիայի հետ արտագնա հանդիպման ժամանակ խաղում էր հեմատոմայով։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 7 տուրից հետո «Անժին» ունի 3 միավոր եւ զբաղեցնում է 15-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում