17:59  ,  10 սեպտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյան. Աստված բոլորիս հետ

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան էջում հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին, որը սեպտեմբերի 10-ին Երեւանի «Հրազդան» ստադիոնում աշխարհի առաջնության ընտրական հանդիպում կանցկացնի դանիացիների դեմ։

«Հաջողություն եմ մաղթում ազգային հավաքականի իմ ընկերներին։ Կցանկանայի լինել այդտեղ, բայց գիտեմ, որ դուք այնքան ուժեղ եք, որ կարող եք կատարել ձեր աշխատանքը։ Աստված բոլորիս հետ»,- գրել է Մովսիսյանը, ով որակազրկման պատճառով չի կարող մասնակցել Դանիայի հավաքականի դեմ խաղին։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20.00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով