18:31  ,  18 ապրիլի, 2012

Բեքհեմը կարող է մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին

Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» կիսապաշտպան Դեյվիդ Բեքհեմը մեկն է այն 80 ֆուտբոլիստներից, որոնք հավակնում են Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել Լոնդոնում կայանալիք 2012թ. Օլիմպիական խաղերին, հաղորդում է  The Telegraph-ը։

Հիշեցնենք, որ ըստ կանոնակարգի՝ Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարին կարող են մասնակցել մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներ, եւ երեք խաղացողներ՝ առանց տարիքային սահմանափակման։

Հունիսի 6-ին Անգլիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Ստյուարտ Պիրսը կհրապարակի այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն լոնդոնյան խաղերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում