09:15  ,  9 սեպտեմբերի, 2013

Սերենա Ուիլյամսը՝ US Open-ի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչում հաղթել է բելառուս Վիկտորյա Ազարենկային։ Խաղն ավարտվել է 7։5, 6։7, 6։1 հաշվով։ Հանդիպումը 164 րոպե է տեւել։

Ուիլյամսը երկրորդ տարին անդընմեջ հաղթում է US Open-ում։ Նա այժմ ունի US Open-ի 5 տիտղոս։ Ավելի վաղ Սերենան հաղթել էր նաեւ «Ռոլան Գարոսում»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 32 միլիոն դոլար։ Սերենա Ուիլյամսը ստացել է 3.6 միլիոն դոլար, իսկ Ազարենկան՝ 1.3 միլիոն դոլար։

US Open, կանայք, եզրափակիչ

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 7։5, 6։7, 6։1


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով