19:40  ,  8 սեպտեմբերի, 2013

Ըմբշամարտը մնաց օլիմպիական ծրագրում

Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում կայացած քվեարկության արդյունքում, ըմբշամարտը մնացել է օլիմպիական ծրագրում: Ըմբշամարտը ստացել է 49 ձայն, բեյսբոլ-սոֆտբոլը՝ 24, սքվոշը՝ 22 ձայն:

Բուենոս Այրեսում ընթացողՄիջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում հաստատվել են 2020թ. Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի 25 հիմնական մարզաձեւերը:

Դրանք են աթլետիկան, ջրային մարզաձեւերը, ֆուտբոլը, բասկետբոլը, հանդբոլը, վոլեյբոլը, մականախաղը, բռնցքամարտը, ձյուդոն, թաեքվոնդոն, թիավարությունը, բայդարկան եւ կանոեն, հեծանվասպորտը, ձիասպորտը, սուսերամարտը, մարմնամարզությունը, ծանրամարտը, ժամանակակից հնգամարտը, տրիատլոնը, բադմինտոնը, թենիսը, սեղանի թենիսը, հրաձգությունը, նետաձգությունը, առագաստանավային սպորտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում