23:36  ,  7 սեպտեմբերի, 2013

Օլիմպիադա-2020. Մադրիդը դուրս մնաց պայքարից. Տոկիո vs Ստամբուլ

2020թ. ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի համար պայքարի եզրափակիչում են Տոկիոն եւ Ստամբուլը: Բուենոս Այրեսում ընթացող Միջազգային օլիմպիական կոմիտեի 125-րդ նստաշրջանում հայտնի դարձավ քվեարկության առաջին փուլի արդյունքը:

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը դուրս մնաց պայքարից, թեեւ Ստամբուլի հետ հավաքել էր հավասար ձայներ: Վերաքվեարկությունից հետո եզրափակիչ դուրս եկավ Թուրքիայի գլխավոր քաղաքը՝ հավաքելով 94 հնարավորից 49 ձայն:

Այժմ պայքարում են Տոկիոն ու Ստամբուլը: Քվեարկությունն ու ձայների հաշվարկը շարունակվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում