00:49  ,  5 սեպտեմբերի, 2013

Bundesliga.de. Մխիթարյանը՝ Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող:

Հարցումն անցկացրել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Քվեարկության մասնակիցների 41.33 տոկոսը ձայնը տվել է Հենրիխ Մխիթարյանին, որի դուբլի շնորհիվ Յուրգեն Կլոպի թիմը 2:1 հաշվով առավելության հասավ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ եւ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի հանդիպումների հետ կապված խաղադադարին գնաց առաջատարի դիրքում՝ չորս խաղում նույնքան հաղթանակով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում