21:59  ,  3 սեպտեմբերի, 2013

US Open. Վիկտորյա Ազարենկան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Աշխարհի երկրորդ թենիսիստ Վիկտորյա Ազարենկան ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջանում հաղթեց սերբ Անա Իվանովիչին՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Խաղն ավարտվեց բելառուսցի թենիսիստուհու հաղթանակով՝ 4։6, 6։3, 6։4։ Քառորդ եզրափակիչում Ազարենկան կխաղա սլովակ Դանիելա Հանտուկովայի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը հաղթել է ամերիկուհի Սլոան Ստիվենսին եւ նույնպես դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ամերիկուհու մրցակիցը կլինի իսպանուհի Կարլա Սուարես Նավարոն։

US Open, կանայք, չորրորդ շրջան

Անա Իվանովիչ (Սերբիա) - Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 6:4, 3:6, 4:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով