09:17  ,  29 օգոստոսի, 2013

Սկանդալ աշխարհի առաջնությունում

Կիեւում ընթացող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում սկանդալ է տեղի ունեցել օղակի վարժության աշխարհի չեմպիոն Աննա Ռիզատդինովայի պարգեւատրության ժամանակ։ Ուկրաինացի մարզուհու հաղթանակի պատվին հնչել է Ռուսաստանի հիմնը։ Մարզապալատը սուլոցներով է ընդունել այս փաստը եւ մի քանի վայրկյան անց կազմակերպիչներն անջատել են հիմնը։ Մի քանի րոպե լռությունից հետո վերջապես հնչել է Ուկրաինայի հիմնը, հաղորդում է unn.com.ua-ն։

Օգոստոսի 27-ին Ուկրաինայի մայրաքաղաքում մեկնարկած աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 1-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում