Արթուր Աբրահամը 37-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ դառնալով աշխարհի չեմպիոնի հավակնորդ: Օգոստոսի 24-ին Գերմանիայի Շվերին քաղաքում կայացած մենամարտում սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոնը միավորներով առավելության հասավ Նամիբիայի ներկայացուցիչ Վիլբեֆորս Շիհեպոյի (20-7, 15 նոկաուտ) նկատմամբ:
Մեկնարկային ռաունդներում 30-ամյա նամիբիացին փորձում էր ակտիվություն դրսեւորել, սակայն հարվածներ էր բաց թողնում գրոհելիս: Աբրահամի առավելությունը գնալով մեծանում էր, բայց Շիհեպոն բավական լավ էր պատրաստված ֆիզիկապես եւ դիմացավ մինչեւ մենամարտի ավարտը: Աբրահամը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:113, 116:112, 117:111:
Մենամարտից առաջ 33-ամյա Աբրահամը հայտարարել էր, որ Շիհեպոյին պարտվելու դեպքում կավարտի կարիերան: Այս հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկը հնարավորություն ստացավ մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի (44-3-0, 25 նոկաուտ) հետ:
Աբրահամն ու Շտիգլիցը ռինգում կհանդիպեն երրորդ անգամ: 2012-ի օգոստոսի 25-ին Բեռլինում հայ բռնցքամարտիկը Շտիգլիցին հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ (116-112, 116-112, 115-113): 2013-ի մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացավ Աբրահամ - Շտիգլից ռեւանշ մենամարտը, որի երրորդ ռաունդում գերմանացին հաղթեց տեխնիկական նոկաուտով:










Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի
19:01 , 10 սեպտեմբերի
18:02 , 10 սեպտեմբերի
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի