12:15  ,  24 օգոստոսի, 2013

NBC Sports. Մխիթարյանը չունի Գյոտցեի ստեղծագործական որակները

NBC Sports-ի թղթակից Ռիչարդ Ֆարլին, վերլուծելով Գերմանիայի առաջնության երրորդ տուրի «Բորուսիա» - «Վերդեր» հանդիպումը, հատուկ ուշադրության է արժանացրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Մասնագետը գտնում է, որ Մխիթարյանն արժանի փոխարինող չէ Մարիո Գյոտցեի համար, քանի որ չունի այն ստեղծագործական որակները, ինչ գերմանացին։

«Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումը դրական արձագանքի է արժանացել, սակայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը չունի Մարիո Գյոտցեի ստեղծագործական որակները։ Առանց 21-ամյա գերմանացու «Բորուսիային» չի հերիքում խաղային ինտելեկտ, որի միջոցով կարելի է կոտրել մրցակցին։ Դա Կլոպին ստիպեց փոփոխություններ կատարել։ Մրցաշրջանի 7 գոլերից 6-ը բաժին են հասնում երկրորդ խաղակեսին։

Դա չի նշանակում, որ Մխիթարյանը վատ խաղացող է։ Նա նախաձեռնող է, սակայն ոչ ստեղծագործող։ «Շախտյորում» կար Ֆերնանդինյոն եւ մի շարք ստեղծագործող ֆուտբոլիստներ, որոնց շնորհիվ Մխիթարյանը բացահայտում էր իր բնածին որակները։ Հնարավոր է, որ կիսապաշտպանից առավելագույնը քաղելու համար գերմանական ակումբը պետք է նույնն անի»,- գրել է Ֆարլին։

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «Բորուսիայի» հաղթանակով՝ 1։0, իսկ Մխիթարյանը փոխարինվել է 81-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում