15:22  ,  17 օգոստոսի, 2013

Սարկիսովն ու Մանուչարյանն աչքի չընկան

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրը մեկնարկեց «Ուրալ» - «Ամկար» խաղով: Դարպասի գրավում չգրանցվեց: Հայաստանի հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էին եւ անցկացրին գրեթե ամբողջ հանդիպումը, սակայն աչքի ընկնել չկարողացան: Էդգար Մանուչարյանը փոխարինվեց 80-րդ րոպեին, Արթուր Սարկիսովը՝ 87-րդ րոպեին: Դենիս Թումասյանը նույնպես «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:

«Ուրալն» ունի 5 միավոր, «Ամկարը»՝ 6 միավոր եւ մրցաշարային աղյուսակի միջնամասում են:

Ռուսաստանի առաջնություն

5-րդ տուր

«Ուրալ» - «Ամկար»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English