15:22 17 օգոստոսի, 2013Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրը մեկնարկեց «Ուրալ» - «Ամկար» խաղով: Դարպասի գրավում չգրանցվեց: Հայաստանի հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանն «Ուրալի» մեկնարկային կազմում էին եւ անցկացրին գրեթե ամբողջ հանդիպումը, սակայն աչքի ընկնել չկարողացան: Էդգար Մանուչարյանը փոխարինվեց 80-րդ րոպեին, Արթուր Սարկիսովը՝ 87-րդ րոպեին: Դենիս Թումասյանը նույնպես «Ուրալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը:
«Ուրալն» ունի 5 միավոր, «Ամկարը»՝ 6 միավոր եւ մրցաշարային աղյուսակի միջնամասում են:
Ռուսաստանի առաջնություն
5-րդ տուր
«Ուրալ» - «Ամկար»՝ 0:0
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.