15:16  ,  17 օգոստոսի, 2013

Ֆեդերեր. Անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ-ի բաց առաջնությանը

Ուրախ եմ իմ խաղում նկատվող առաջընթացին, ասել է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ մեկնաբանելով Ցինցինատիի Մասթերս մրցաշարի քառորդ եզրափակիչում իսպանացի Ռաֆայել Նադալից կրած պարտությունից հետո:

«Ռաֆայել Նադալի վստահությունն ու ցուցադրած խաղը նրա թույլ տվեցին առաջ գնալ: Սակայն ես ուրախ եմ իմ խաղում նկատվող առաջընթացին: Անհամբերությամբ սպասում եմ ԱՄՆ-ի բաց առաջնությանը»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է SI.com-ը:

Նադալից կրած պարտության հետեւանքով Ֆեդերերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակում կնահանջի 7-րդ տեղ, ինչը նրա վատագույն ցուցանիշն է 11 տարվա մեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով