19:32  ,  16 օգոստոսի, 2013

Հենրիխ Մխիթարյանին դուր է եկել սեփական պատկերը PES 2013-ում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուր է եկել իր նկարը PES 2013 ֆուտբոլային սիմուլյատորում։

Konami ընկերության համակարգչային խաղը թողարկվել է անցած տարի, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։ Այն ժամանակ Մխիթարյանի նկարն այնքան էլ նման չէր բնօրինակին։

Այժմ որոշ փոփոխություններից հետո, «Բորուսիայի» մարզաշապիկով Մխիթարյանը ստացել է նոր դեմք, որը ֆուտբոլիստին դուր է եկել։ «Վատ չէ»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքում։

2013թ. սեպտեմբերին սպասվում է PES 2014-ի թողարկումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում