19:32 16 օգոստոսի, 2013Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին դուր է եկել իր նկարը PES 2013 ֆուտբոլային սիմուլյատորում։
Konami ընկերության համակարգչային խաղը թողարկվել է անցած տարի, երբ Մխիթարյանը հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյորում»։ Այն ժամանակ Մխիթարյանի նկարն այնքան էլ նման չէր բնօրինակին։
Այժմ որոշ փոփոխություններից հետո, «Բորուսիայի» մարզաշապիկով Մխիթարյանը ստացել է նոր դեմք, որը ֆուտբոլիստին դուր է եկել։ «Վատ չէ»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքում։
2013թ. սեպտեմբերին սպասվում է PES 2014-ի թողարկումը։

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.