13:55  ,  3 օգոստոսի, 2013

Միխայիլ Մարկոսով. Դեռ լավագույն մարզավիճակում չեմ

Կարծում եմ՝ երբ լավ մարզավիճակ հավաքեմ, ավելի ուժեղ կլինեմ, ասել է «Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը: Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 6-րդ տուրի՝ «Ենիսեյի» դեմ խաղից (1:1) հետո Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն խոսել է իր մարզավիճակի մասին:

«Դեռ լավագույն մարզավիճակում չեմ, սակայն ինձ ավելի լավ եմ զգում՝ դիմանալով ծանրաբեռնվածությանը: Այս խաղում 90 րոպե անցկացրի խաղադաշտում: Ինձ նորմալ եմ զգում, զգտում էի, գնդակ առաջարկում: Կարծում եմ՝ երբ լավ մարզավիճակ հավաքեմ, ավելի ուժեղ կլինեմ:

«Ենիսեյի» դեմ խաղում շատ պահեր չիրացրինք: Կարծում եմ՝ ավելի շատ կորցրեցինք 2 միավոր, քան հավաքեցինք մեկը»,- Մարկոսովի խոսքը մեջբերում է «Սիբիրի» պաշտոնական կայքը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս