13:55 3 օգոստոսի, 2013Կարծում եմ՝ երբ լավ մարզավիճակ հավաքեմ, ավելի ուժեղ կլինեմ, ասել է «Սիբիրի» հարձակվող Միխայիլ Մարկոսովը: Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 6-րդ տուրի՝ «Ենիսեյի» դեմ խաղից (1:1) հետո Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուն խոսել է իր մարզավիճակի մասին:
«Դեռ լավագույն մարզավիճակում չեմ, սակայն ինձ ավելի լավ եմ զգում՝ դիմանալով ծանրաբեռնվածությանը: Այս խաղում 90 րոպե անցկացրի խաղադաշտում: Ինձ նորմալ եմ զգում, զգտում էի, գնդակ առաջարկում: Կարծում եմ՝ երբ լավ մարզավիճակ հավաքեմ, ավելի ուժեղ կլինեմ:
«Ենիսեյի» դեմ խաղում շատ պահեր չիրացրինք: Կարծում եմ՝ ավելի շատ կորցրեցինք 2 միավոր, քան հավաքեցինք մեկը»,- Մարկոսովի խոսքը մեջբերում է «Սիբիրի» պաշտոնական կայքը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.