20:56  ,  2 օգոստոսի, 2013

«Ժալգիրիսի» սեփականատերը հետախուզման մեջ է

Լիտվական «Ժալգիրիս» բասկետբոլային ակումբի սեփականատեր Վլադիմիր Ռոմանովը գտնվում է հետախուզման մեջ, հաղորդում է Sovsport.ru-ն։

Ռուս գործարարը հայտարարել է, որ ոչինչ չգիտի այդ մասին եւ Լիտվա կվերադառնա ապաքինվելուց հետո։ Մայիսին բժիշկները դատախազությանը հայտնել էին, որ գործարարն ինստուլտ է տարել։

Ռոմանովին մեղադրում են Ūkio bankas բանկի ունեցվածքը վատնելու մեջ։ Նրան սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում։ Ռոմանովին են պատկանում շոտլանդական «Հարթս» ֆուտբոլային ակումբը եւ Լիտվայի «Ժալգիրիս» բասկետբոլային թիմը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով