Կատալոնական «Բարսելոնան» հուլիսի 30-ին Գդանսկում ընկերական խաղ անցկացրեց լեհական «Լեխիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Լեհական ակումբը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Կատալոնացիները պարտությունից խուսափեցին Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի խփած գոլի շնորհիվ:
Խաղի վերջնամասում փոխարինման դուրս եկավ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով խաղադատում անցկացրեց 13 րոպե՝ նորամուտը նշելով «Բարսելոնայի» կազմում:
Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը, Դանի Ալվեշը, Խորդի Ալբան, Խերարդ Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Սեսկ Ֆաբրեգասը, Չավին, Անդրես Ինյեստան, Պեդրոն, Խավիեր Մասկերանոն եւ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն չէին ժամանել Գդանսկ:
Սա կատալոնացիների երրորդ ընկերական խաղն էր նոր մրցաշրջանից առաջ: Ավելի վաղ «Բարսելոնան» 0:2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային» եւ 7 անպատասխան գնդակ էր ուղարկել նորվեգական «Վալերենգայի» դարպասը:
Ընկերական հանդիպում, Գդանսկ
«Լեխիա» (Լեհաստան) - «Բարսելոնա» (Իսպանիա) -2:2
Յարոսլավ Բենյուկ, 15, Պյոտր Գժելչակ, 51 – Սերխի Ռոբերտո, 25, Լիոնել Մեսի, 56
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:19 , 12 նոյեմբերի
23:08 , 12 նոյեմբերի 
22:51 , 12 նոյեմբերի
22:04 , 12 նոյեմբերի
21:47 , 12 նոյեմբերի 
20:27 , 12 նոյեմբերի
19:45 , 12 նոյեմբերի
18:42 , 12 նոյեմբերի
18:05 , 12 նոյեմբերի
17:24 , 12 նոյեմբերի