«Լեխիա» - «Բարսելոնա»՝ 2:2. Նեյմարի նորամուտը կայացավ Գդանսկում

00:40   31 հուլիսի, 2013

Կատալոնական «Բարսելոնան» հուլիսի 30-ին Գդանսկում ընկերական խաղ անցկացրեց լեհական «Լեխիայի» հետ: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Լեհական ակումբը 2 անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Կատալոնացիները պարտությունից խուսափեցին Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի խփած գոլի շնորհիվ:

Խաղի վերջնամասում փոխարինման դուրս եկավ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը, ով խաղադատում անցկացրեց 13 րոպե՝ նորամուտը նշելով «Բարսելոնայի» կազմում:

Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը, Դանի Ալվեշը, Խորդի Ալբան, Խերարդ Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Սեսկ Ֆաբրեգասը, Չավին, Անդրես Ինյեստան, Պեդրոն, Խավիեր Մասկերանոն եւ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն չէին ժամանել Գդանսկ:

Սա կատալոնացիների երրորդ ընկերական խաղն էր նոր մրցաշրջանից առաջ: Ավելի վաղ «Բարսելոնան» 0:2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային» եւ 7 անպատասխան գնդակ էր ուղարկել նորվեգական «Վալերենգայի» դարպասը:

Ընկերական հանդիպում, Գդանսկ

«Լեխիա» (Լեհաստան) - «Բարսելոնա» (Իսպանիա) -2:2

Յարոսլավ Բենյուկ, 15, Պյոտր Գժելչակ, 51 – Սերխի Ռոբերտո, 25, Լիոնել Մեսի, 56 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.