00:20  ,  29 հուլիսի, 2013

Կարպին. Օզբիլիսն ուժեղ ֆուտբոլիստ է, իսկ Մակգիդիի ընտանիքը չի ցանկանում մնալ Ռուսաստանում

Մակգիդին ասում է, որ իր ընտանիքը չի ցանկանում մնալ Ռուսաստանում, հայտարարել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Ռուս մասնագետը մեկնաբանել է լուրերը, թե Արաս Օզբիլիսի տրանսֆերից հետո Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին կարող է հեռանալ «Սպարտակից»:

«Տրանսֆերային պատուհանը դեռ փակված չէ: Եթե Մակգիդիի տրանսֆերի վերաբերյալ բոլոր կողմերին գոհացնող առաջարկ լինի, ապա ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Եթե Էյդենը մնա, ապա մենք հիմնական կազմում ընտրության հնարավորություն կունենանք: Դա կոչվում է մրցակցություն է, ինչի համար ձեռք են բերում ֆուտբոլիստների: Կա եւս մեկ պահ: Մակգիդին ասում է, որ իր ընտանիքը չի ցանկանում մնալ Ռուսաստանում: Հնարավոր է, որ վաղ թե ուշ նա կլքի մեզ: Այդ ժամանակ «Սպարտակում» արդեն կլինի թիմի խաղին հարմարված ուժեղ կիսապաշտպան»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Спорт-экспресс»:

Հարցին, թե ինչպես կբնութագրեք «Սպարտակի» նորեկ Արաս Օզբիլիսին, Կարպինը պատասխանել է. «Ուժեղ ֆուտբոլիստ է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 27-ամյա Մակգիդին հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ «Սպարտակից»,

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում