17:44  ,  27 հուլիսի, 2013

Էյդեն Մակգիդին՝ «Սպարտակից» հեռանալու մասին

Չեմ պատրաստվում հեռանալ «Սպարտակից», ասել է Իռլանդիայի հավաքականի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին: Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ արտագնա խաղից հետո 27-ամյա իռլանդացին հերքել է «Սպարտակից» հեռանալու մասին լուրերը:

«Չեմ պատրաստվում հեռանալ «Սպարտակից»: Որտեղի՞ց են հայտնվել այդ տեղեկությունները»,- Մակգիդիի խոսքը փոխանցում է «Սպորտ Էքսպրեսը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Վալերի Կարպինի թիմն առանց Յուրա Մովսիսյանի 4։1 հաշվով հաղթեց «Դինամոյին», իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը 70-րդ րոպեին փոխարինեց Մակգիդիին՝ նորմուտը նշելով «Սպարտակի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում