17:07  ,  14 ապրիլի, 2012

Իրանական հայացք` հայկական թաեքվոնդոյին

Երեւանի «Դինամո» մարզապալատում ավարտվեց թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Վարագ Աղաջանյանը (54 կգ, ԱՐՄ-ՄԱՐ ակումբ), 2010թ. Եվրոպայի չեմպիոն Հայկազ Սամվելյանը (58 կգ, «Տիգրան Մեծ» ակումբ), Գուրգեն Հարությունյանը (63 կգ, «Տիգրան Մեծ»), Նարեկ Զարգարյանը (68 կգ, Աբովյանի մարզադպրոց), Վահագն Աղեկյանը (74 կգ, «Տորք»), Լեւոն Փաշաբազյանը (80 կգ, «Սասուն»), Գենա Ռուստամյանը (87 կգ, «Արցախ»):

Հայաստանի առաջնությանը ներկա էր նաեւ միջազգային կարգի մրցավար, մարզիչ Օջաթ Արանն Իրանից:

NEWS. am Sport-ի թղթակիցը զրուցել է իրանցի մասնագետի հետ:

Պարոն Արան ի՞նչ գնահատական կտաք առաջնությանը:

Առաջնությունն անցավ լավ մակարդակի վրա, շատ ավելի լավ, քան անցած տարի:

Իրանում թաեքվոնդոն ազգային մարզաձեւ է դարձել: Իրանցի վարպետները ուժեղագույններից են աշխարհում: Կարելի՞ է համեմատել իրանցի եւ հայ թաեքվոնդոիստների մակարդակը:

Ես Երեւանում երկու խումբ եմ մարզում: Հայ մարզիկների մակարդակն աստիճանաբար աճում է: Համեմատենք այսպես. Իրանում 5 միլիոն մարզվող կա, սակայն Իրանը նվաճել է Օլիմպիական խաղերի երեք ուղեգիր, Հայաստանում թաեքվոնդո մարզվումէ  մոտ 3 հազար մարդ, բայց արդեն մեկ ուղեգիր ունեք` վատ արդյունք չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում