17:07 14 ապրիլի, 2012Երեւանի «Դինամո» մարզապալատում ավարտվեց թաեքվոնդոյի Հայաստանի առաջնությունը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Վարագ Աղաջանյանը (54 կգ, ԱՐՄ-ՄԱՐ ակումբ), 2010թ. Եվրոպայի չեմպիոն Հայկազ Սամվելյանը (58 կգ, «Տիգրան Մեծ» ակումբ), Գուրգեն Հարությունյանը (63 կգ, «Տիգրան Մեծ»), Նարեկ Զարգարյանը (68 կգ, Աբովյանի մարզադպրոց), Վահագն Աղեկյանը (74 կգ, «Տորք»), Լեւոն Փաշաբազյանը (80 կգ, «Սասուն»), Գենա Ռուստամյանը (87 կգ, «Արցախ»):
Հայաստանի առաջնությանը ներկա էր նաեւ միջազգային կարգի մրցավար, մարզիչ Օջաթ Արանն Իրանից:
NEWS. am Sport-ի թղթակիցը զրուցել է իրանցի մասնագետի հետ:
Պարոն Արան ի՞նչ գնահատական կտաք առաջնությանը:
Առաջնությունն անցավ լավ մակարդակի վրա, շատ ավելի լավ, քան անցած տարի:
Իրանում թաեքվոնդոն ազգային մարզաձեւ է դարձել: Իրանցի վարպետները ուժեղագույններից են աշխարհում: Կարելի՞ է համեմատել իրանցի եւ հայ թաեքվոնդոիստների մակարդակը:
Ես Երեւանում երկու խումբ եմ մարզում: Հայ մարզիկների մակարդակն աստիճանաբար աճում է: Համեմատենք այսպես. Իրանում 5 միլիոն մարզվող կա, սակայն Իրանը նվաճել է Օլիմպիական խաղերի երեք ուղեգիր, Հայաստանում թաեքվոնդո մարզվումէ մոտ 3 հազար մարդ, բայց արդեն մեկ ուղեգիր ունեք` վատ արդյունք չէ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.