Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է չմասնակցել Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը, հաղորդում է Sovsport.ru-ն։
23-ամյա կիսապաշտպանը ստադիոն ժամանած «Սպարտակի» ավտոբուսի մեջ չի եղել։ Հնարավոր է, որ Օզբիլիսը հանդիպմանը կհետեւի տրիբունայից։ Արասը հուլիսի 26-ին է պայմանագիր կնքել մոսկովյան ակումբի հետ։
«Դինամո» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 13.30-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում