Արաս Օզբիլիսը կարող է չմասնակցել «Դինամոյի» հետ հանդիպմանը

12:43   27 հուլիսի, 2013

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է չմասնակցել Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ հանդիպմանը, հաղորդում է Sovsport.ru-ն։

23-ամյա կիսապաշտպանը ստադիոն ժամանած «Սպարտակի» ավտոբուսի մեջ չի եղել։ Հնարավոր է, որ Օզբիլիսը հանդիպմանը կհետեւի տրիբունայից։ Արասը հուլիսի 26-ին է պայմանագիր կնքել մոսկովյան ակումբի հետ։

«Դինամո» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 13.30-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.