14:33  ,  14 ապրիլի, 2012

Հայկական թաեքվոնդոն զարգացում է ապրում. ֆեդերացիայի նախագահ

Թաեքվոնդոյի առաջնության մակարդական ամեն տարի աճ է ունենում: Այդ մասին NEWS. am Sport-ի թղթակցին ապրիլի 14-ին Երեւանի «Դինամո» մարզապալատում մեկնարկած թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության ժամանակ ասել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի (WTF) նախագահ Վարդան Ղահրամանյանը պատասխանել է թղթակցի հարցերին:

Պարոն Ղահրամանյան, ի՞նչ գնահատական կտաք այս տարվա առաջնությանը:

Առաջնությանը մասնակցում են հանրապետության յոթ ակումբների 37 ուժեղագույնները: Առաջնության մակարդակն ամեն տարի աճ է ունենում: Դա վերաբերում է եւ կազմակերպչական կողմին, եւ մարզիկների մակարդակին: Մենք նոր տատամի ենք նվեր ստացել «Էլբատ» ընկերությունից, որի վրա այս պահին անցկացվում են մենամարտերը: Մրցաշարը սպասարկում են ազգային ֆեդերացիայում «ազգային մրցավարի» արտոնագիր ստացած մասնագետներ: Նրանք խիստ ընտրություն են անցել եւ համապատասխանում են միջազգային մակարդակի, նույնիսկ, գերազանցում են:

Ինչպե՞ս է ընթանում հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճած Արման Երեմյանի նախապատրաստությունը:

Արմանն այժմ հավաք է անցկացնում Վլադիկավկազում: Ապրիլի 15-ին նա կվերադառնա եւ հավաք կանցկացնի Երեւանում, իսկ մայիսի 1-ին հավաքականի հետ կմեկնի Մանչեսթեր, որտեղ մայիսի 3-ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը:

Ովքե՞ր կլինեն հավաքականում Երեմյանից բացի:

Այդ հարցի պատասխանը կստանանք այս առաջնության ավարտից հետո: Հաղթողները հայտնի դառնալուց հետո կորոշենք կազմը:

Զրուցեց Պարույր Սինյավսկին

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English