14:33 14 ապրիլի, 2012Թաեքվոնդոյի առաջնության մակարդական ամեն տարի աճ է ունենում: Այդ մասին NEWS. am Sport-ի թղթակցին ապրիլի 14-ին Երեւանի «Դինամո» մարզապալատում մեկնարկած թաեքվոնդոյի Հայաստանի առաջնության ժամանակ ասել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի (WTF) նախագահ Վարդան Ղահրամանյանը պատասխանել է թղթակցի հարցերին:
Պարոն Ղահրամանյան, ի՞նչ գնահատական կտաք այս տարվա առաջնությանը:
Առաջնությանը մասնակցում են հանրապետության յոթ ակումբների 37 ուժեղագույնները: Առաջնության մակարդակն ամեն տարի աճ է ունենում: Դա վերաբերում է եւ կազմակերպչական կողմին, եւ մարզիկների մակարդակին: Մենք նոր տատամի ենք նվեր ստացել «Էլբատ» ընկերությունից, որի վրա այս պահին անցկացվում են մենամարտերը: Մրցաշարը սպասարկում են ազգային ֆեդերացիայում «ազգային մրցավարի» արտոնագիր ստացած մասնագետներ: Նրանք խիստ ընտրություն են անցել եւ համապատասխանում են միջազգային մակարդակի, նույնիսկ, գերազանցում են:
Ինչպե՞ս է ընթանում հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին օլիմպիական ուղեգիրը նվաճած Արման Երեմյանի նախապատրաստությունը:
Արմանն այժմ հավաք է անցկացնում Վլադիկավկազում: Ապրիլի 15-ին նա կվերադառնա եւ հավաք կանցկացնի Երեւանում, իսկ մայիսի 1-ին հավաքականի հետ կմեկնի Մանչեսթեր, որտեղ մայիսի 3-ին կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը:
Ովքե՞ր կլինեն հավաքականում Երեմյանից բացի:
Այդ հարցի պատասխանը կստանանք այս առաջնության ավարտից հետո: Հաղթողները հայտնի դառնալուց հետո կորոշենք կազմը:
Զրուցեց Պարույր Սինյավսկին
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.