15:17  ,  14 ապրիլի, 2012

Մարադոնա. «Բավարիան» կհաղթի «Ռեալին»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիան» կհաղթահարի Մադրիդի «Ռեալի» արգելքը եւ եզրափակիչում կհանդիպի «Բարսելոնայի» հետ:

«Գերմանական ակումբը մասնավոր ընկերություն է: Երկրպագուներն են ակումբի տերերը: «Բավարիան» կարող է ծախսել այնքան, ինչքան վաստակում է: Նրանք հաջողության են հասնում եւ խաղադաշտում, եւ մարկետինգային գործունեությունում:

Ես կարծում եմ, որ նրանք կարող են անցնել «Ռեալին» եւ հանդիպել «Բարսելոնայի» հետ: Առավել եւս, որ եզրափակիչը տեղի է ունենալու Մյունխենում, «Բավարիայի» ստադիոնում, ինչը լրացուցիչ խթան է նրանց համար», - Մարադոնայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում