Այո, թիմում էին Ագուերոն եւ Ջեկոն, սակայն դա բավարար չէր, հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին՝ խոսելով թիմի ձեռքբերումների մասին։
«Անգլիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում լավ հանդես գալու համար հարկավոր ունենալ է երկու համարժեք կազմ։ «Մանչեսթեր Սիթին» լավագույն հարձակումն ունի Անգլիայում։
4 բարձրակարգ հարձակվողը շատ չէ, քանի որ պետք է խաղանք նաեւ Անգլիայի Գավաթում եւ Լիգայի Գավաթում։ Հարկավոր է հաղթել մրցաշրջանի մեկնարկային խաղում եւ կտեսնեք, թե ինչպես է դա աշխատում»,- Պելեգրինիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական ակումբը ձեռք է բերել հարձակվողներ Ալվարո Նեգրեդոյին («Սեւիլիա») եւ Ստեֆան Յովետիչին (Ֆիորենտինա)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում