Մոսկվայի «Սպարտակը» Կրասնոդարի «Կուբանի» հետ բանակցություն է վարում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տեղափոխության վերաբերյալ, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։
Սպասվում է, որ կողմերն առաջիկա ժամերին փոխհամաձայնության կգան, իսկ հուլիսի 25-ին կիսապաշտպանը պայմանագիր կկնքի «Սպարտակի» հետ։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 6 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային երկու խաղերում Օզբիլիսը դարձել է 2 գոլի հեղինակ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում