09:48 25 հուլիսի, 2013Մոսկվայի «Սպարտակը» Կրասնոդարի «Կուբանի» հետ բանակցություն է վարում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի տեղափոխության վերաբերյալ, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը։
Սպասվում է, որ կողմերն առաջիկա ժամերին փոխհամաձայնության կգան, իսկ հուլիսի 25-ին կիսապաշտպանը պայմանագիր կկնքի «Սպարտակի» հետ։ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 6 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության մեկնարկային երկու խաղերում Օզբիլիսը դարձել է 2 գոլի հեղինակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.