Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնել է Բարսելոնա, որտեղ առաջիկայում պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնայի» հետ, հաղորդում է Marca-ն։
Գործարքը գրեթե ավարտված է եւ դրա մասին կհայտարարվի հուլիսի 22-ին։
«Բարսելոնան» գլխավորելու մյուս թեկնածուն է «Սելտայի» մարզիչ Լուիս Էնրիկեն, ով 2008-ից 2011-ը աշխատել է «Բարսելոնայի» երկրորդ թիմում։
Ավելի վաղ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել էր, որ Մարտինոն հիանալի մարզիչ է։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հուլիսի 19-ին հրաժարական է տվել։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:45 , 28 օգոստոսի 
22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի