13:15 22 հուլիսի, 2013Արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնել է Բարսելոնա, որտեղ առաջիկայում պայմանագիր կկնքի կատալոնական «Բարսելոնայի» հետ, հաղորդում է Marca-ն։
Գործարքը գրեթե ավարտված է եւ դրա մասին կհայտարարվի հուլիսի 22-ին։
«Բարսելոնան» գլխավորելու մյուս թեկնածուն է «Սելտայի» մարզիչ Լուիս Էնրիկեն, ով 2008-ից 2011-ը աշխատել է «Բարսելոնայի» երկրորդ թիմում։
Ավելի վաղ «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին հայտարարել էր, որ Մարտինոն հիանալի մարզիչ է։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հուլիսի 19-ին հրաժարական է տվել։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.