17:04  ,  13 ապրիլի, 2012

8 ամսվա հղիությամբ մարզուհին կարող է մասնակցել Օլիմպիական խաղերին

Մալազիացի մարզուհի Նուր Սարյանի Մոհոմեդ Տիմբին ցանկանում է հղիության նախավերջին ամսում մասնակցել 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ստենդային հրաձգության մրցաշարին, գրում է newsru.com-ը։

Պարեկ քաղաքի 29-ամյա բնակչուհին կծննդաբերի Օլիմպիական խաղերից մոտ մեկ ամիս անց։

Ստենդային հրաձգությունում ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն չի պահանջում։ Այս մարզաձեւում կա հոգեբանական մեծ ծնշում։

«Հնարավոր է՝ ես կմտափոխվեմ, եթե հունիսի վերջում զգամ, որ խնդիրներ ունեմ։ Հիմա ես ինձ հիանալի եմ զգում, եւ ամուսինս ասում է, որ անպայման պետք է մասնակցեմ Օլիմպիական խաղերին»,- նշել է մարզուհին։

Նուր Սարյանին իր երկրի միակ ներկայացուցիչն է, որը հրաձգության օլիմպիական ուղեգիր է նվաճել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում