14:30  ,  13 ապրիլի, 2012

Ինյեստան 400-րդ հանդիպումը կանցնացնի «Բարսելոնայի» կազմում

Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է իր 400-րդ հանդիպումն անցկացնել կատալոնական ակումբի կազմում, եթե խաղադաշտ դուրս գա շաբաթ օրը կայանալիք Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Լեւանտեի» հետ խաղում, փոխանցում է Goal.com-ը։

2010. աշխարհի չեմպիոնն այս պահին «Բարսելոնայի» կազմում անցկացրել 399 հանդիպում, որոնցից 266-ը՝ Պրիմերայում, 40-ը՝ Իսպանիայի Գավաթում, 77-ը՝ Չեմպիոնների լիգայում, երեքը՝ ՈւԵՖԱ-ի Գավաթում, երկուսը՝ Եվրոպայի Սուպերգավաթում, 6-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում եւ 5-ը՝ աշխարհի ակումբային առաջնությունում։

Նշենք, որ Ինյեստան, Չավին, Պույոլն ու Վալդեսը «Բարսելոնայի» կազմում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած 10 ֆուտբոլիստների ցուցակում են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում