14:30 13 ապրիլի, 2012Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարող է իր 400-րդ հանդիպումն անցկացնել կատալոնական ակումբի կազմում, եթե խաղադաշտ դուրս գա շաբաթ օրը կայանալիք Պրիմերայի 34-րդ տուրի՝ «Լեւանտեի» հետ խաղում, փոխանցում է Goal.com-ը։
2010. աշխարհի չեմպիոնն այս պահին «Բարսելոնայի» կազմում անցկացրել 399 հանդիպում, որոնցից 266-ը՝ Պրիմերայում, 40-ը՝ Իսպանիայի Գավաթում, 77-ը՝ Չեմպիոնների լիգայում, երեքը՝ ՈւԵՖԱ-ի Գավաթում, երկուսը՝ Եվրոպայի Սուպերգավաթում, 6-ը՝ Իսպանիայի Սուպերգավաթում եւ 5-ը՝ աշխարհի ակումբային առաջնությունում։
Նշենք, որ Ինյեստան, Չավին, Պույոլն ու Վալդեսը «Բարսելոնայի» կազմում բոլորից շատ հանդիպումներ անցկացրած 10 ֆուտբոլիստների ցուցակում են։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.