15:41  ,  17 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ

«Լուցերնի» դեմ խաղում սրունքաթաթային հոդի վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ, տեղեկացնում է Դորտմունդի «Բորուսիայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Հուլիսի 17-ին Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անցել է բուժզննում, ինչից հետո հայտնի է դարձել, որ նա խաղադաշտից կբացակայի 4 շաբաթ:

Հիշեցնենք, որ շվեյցարական «Լուցերնի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը 43-րդ րոպեին գրավեց դարպասը, սակայն հարվածի պահին անհաջող ընկավ՝ վնասելով ոտքը: Նա փոխարինվեց գոլ խփելուց անմիջապես հետո: 

Հիշեցնենք, որ Գերմանիայի 2013/2014թթ. առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 10-ին: Հուլիսի 27-ին «Բորուսիան» Գերմանիայի Սուպերգավաթի խաղում մրցելու է Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» հետ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով