14:10  +04,  13 ապրիլի, 2012

Նորայր Բախտամյանը պատրաստվում է Օլիմպիական խաղերին

Հայաստանցի հրաձիգ Նորայր Բախտամյանը նախապատրաստվում է 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

40-ամյա Բախտամյանը նման մրցաշարերի հարուստ փորձ ունի։ Նա մասնակցել է նաեւ նախորդ երկու Օլիմպիական խաղերին`  Աթենքի եւ Պեկինի: Լավագույն արդյունքը ցուցադրել է 2004-ին՝ աթենքյան խաղերում դառնալով չորրորդ մրցանակակիր: Նորայրն արժանի է ավելի  բարձր տեղեր գրավելուն ու այդ նպատակով է նախապատրաստվում առաջիկա մարզահանդեսին:

Նորայր Բախտամյանն այժմ մարզվում է Երեւանի հրաձգության մարզադպրոցում: Մայիսին նա կմասնակցի Միլանում եւ Մյունխենում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության փուլային մրցաշարերին: Դրանց կհաջորդեն հավաքները Լվովում  հուլիսին կայանալիք Ուկրաինայի բաց առաջնությունը, լոնդոնյան կարճ հավաքը, որտեղ մարզիկը կհաղթահարի կլիմայահարմարման արգելքը եւ հուլիսի 28-ին կմասնակցի Օլիմպիական խաղերում` օդամուղ ատրճանակով 10 մետր հեռավորությամբ կրակագծում: Բախտամյանը կմրցի նաեւ օգոստոսի 5-ին՝ 50 մետրի կրակահերթում:

Հիշեցնենք, որ Նորայր Բախտամյանը Հայաստանի մարզիկներից առաջինն է, որ նվաճեց օլիմպիական ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ