21:26 16 հուլիսի, 2013Մոսկվայի «Սպարտակը» հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Ռուսաստանի 2013/2014թթ. առաջնությունում: Մեկնարկային տուրում Վալերի Կարպինի թիմը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Սամարայի «Կռիլյա Սովետովին»:
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «Սպարտակի» նորեկ Տինո Կոստան, իսկ 3 րոպե անց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը: 61-րդ րոպեին «Կռիլյա Սովետովի» պարագվայցի հարձակվող Լուիս Կաբալյերոն կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն դաշտի տերերին չհաջողվեց խուսափել պարտությունից:
Ընդմիջումից հետո Յուրա Մովսիսյանն այնքան էլ ակտիվ չէր եւ փոխարինվեց 66-րդ րոպեին:
Ռուսաստանի առաջնություոն, առաջին տուր
«Կռիլյա Սովետով» - «Սպարտակ»՝ 1:2
Լուիս Կաբալյերո, 61 – Տինո Կոստա, 18, Յուրա Մովսիսյան, 21 (11մ.)
«Ամկար» - «Տոմ»՝ 2:0
Գերոգի Պեեւ, 2 (11մ.), 10 (11մ.)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.