14:30  ,  11 հուլիսի, 2013

Կազան-2013. Մարգարիտա Գասպարյանը վստահ հաղթանակ տարավ

Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի թենիսի մրցաշարի երրորդ շրջանում վստահ հաղթանակ է տարել։

Գասպարյանը երկու սեթում հաղթել է արգենտինացի Բետինա Անդրեա Խոսամիին՝ 6։2, 6։2։ Մարգարիտան 10 բրեյք- փոյնթից իրացրել է 6-ը եւ մեկ էյս կատարել։ Հանդիպումները տեղի են ունենում Կազանի թենիսի ակադեմիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս